Մարտի 5-ին ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի նախաձեռնությամբ ԱրՊՀ գիտխորհրդի դահլիճում կազմակերպվեց «ՀՅ Դաշնակցությունը եւ Արցախը» խորագրով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված ՀՅԴ 125- ամյակին:
Ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ուսանողներ եւ հրավիրյալներ:
Ելույթներով հանդես են եկել ԱրՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներ, մագիստրանտներ եւ քաղաքագետներ՝ «1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումները եւ Նիկոլ Դումանի գործունեությունը», «Թաթարա-հայկական ընդհարումներն Արցախում 1905-1906 թվականիններին: Պատմաքննական վերլուծություն», «Արամ Մանուկյանը Վան-Վասպուրականի նահանգապետ», «ՀՅ Դաշնակցության դերակատարությունն Արցախում 1917-1918թթ.», «Պատմական ակնարկ ՀՅ դաշնակցության», «Դաշնակցությունն Արցախում: Պատերազմի եւ խաղաղության տարիներ» թեմաներով:
Միջոցառման վերջում ներկաները բանախոսներին ուղղեցին իրենց հարցադրումները:
2015թ. լրացավ ՀՅԴ 125-ամյակը եւ աշխարհի շուրջ 32 երկրներում եւ Արցախում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցն այս գիտագործնական կոնֆերանսով եզրափակեց Արցախում ՀՅԴ 125-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը:
aparaj.am