Այսօր Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի գնդակահարության 95-ամյակն է:
Այդ կապակցությամբ ՀՅԴ Երիտասարդական միության անդամները արդեն ավանդական դարձած երթ-միջոցառում էին կազմակերպել Շինարարների փողոցում գտնվող` Սողոմոն Թեհլերյանի կիսանդրու մոտ:
Երթի մասնակիցները, այդ թվում` Հայ մարմնակրթական ընդհանուր միության՝ Հայաստանի ազգային սկաուտության կազմակերպության անդամները, երթով հասել են Սողոմոն Թեհլիրյանի արձանի մոտ, որտեղ էլ պատմական ակնարկով ներկայացվեց օրվա խորհուրդը:
Հայ հերոսի կիսանդրու մոտ ծաղիկներ խոնահելուց հետո ներկաներն ըմպել են օրվա խորհրդանիշը դարձած գինին և ազգային պարեր պարել:
Նշենք, որ օրվա առիթով ԵՊՀ պատմության ֆակուլտետում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ և եզակի լուսանկարների ցուցադրություն:
yerkir.am [1]