- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Քերրիի հայտարարությունը դրական քայլ էր

FotorCreatedՔրիստոնյաների, եզդիների եւ այլ փոքրամասնությունների ցեղասպանության մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը դրական քայլ է առաջին հերթին Սիրիայում եւ Իրաքում շարունակվող ցեղասպանություններին վերջ դնելու համար։ Այս մասին ասել է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նա նշել է, որ ավելի լայն իմաստով այդ հայտարարությունը դրական իմաստ ուներ այն առումով, որ ցեղասպանություններին ԱՄՆ-ի տված պատասխանը քաղաքական ընտրություններից կանցնի բարոյական հրամայականին։

«Մենք շարունակում ենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի երաշխավորենք, որ այսօրվա հայտարարությունը տագնապի ազդանշան լինի Կոնգրեսի եւ Սպիտակ տան համար, եւ մենք՝ որպես ամերիկացիներ, պետք է վերջապես հրաժարվենք Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի լռության քաղաքականությունից»,- ասել է Համբարյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին մարտի 17-ին մամուլի համար արված հայտարարության մեջ Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» կողմից քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, ինչպես նաեւ եզդիների եւ շիաների նկատմամբ իրականացվող սպանությունները ցեղասպանություն է որակել եւ առանձնացրել հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման փաստը։

news.am