- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի ֆինանսական օգնության ծրագիրը

FotorCreatedԱՄՆ հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամներին է ներկայացրել 2017 թվականին Հայաստանին եւ Արցախին արտաքին ֆինանսական օգնության ծրագիրը։

Քարաքաշյանը օգնության առաջնահերթ կետերն է համարում.

– Արցախին հատկացվող ֆինանսական օգնության բարձրացում, այդ թվում՝ Ստեփանակերտում բարոնուհի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնի համար

– Բաքվին հատկացվող ֆինանսական օգնության զրոյացում, մինչեւ Ադրբեջանը չհամաձայնի շփման գծից հետ քաշել դիպուկահարներին եւ ծանր տեխնիկան, վերջ դնի պատերազմը վերսկսելու իր սպառնալիքներին, համաձայնի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

– Հայաստանին 10 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել երկրում ապաստան գտած սիրիացի փախստականների աջակցության համար:

Միաժամանակ Հայաստանի բարեկամները Ամերիկայի բոլոր ծայրերից էլեկտրոնային փոստով Կոնգրեսում իրենց ներկայացուցչին կոչ են արել միանալ Դոլդի եւ Փալոունի նամակին, որը համանման դրույթներ է պարունակում Հայաստանին հատկացվող օգնության մասին։ Ակնկալվում է, որ այդ նամակը կուղարկվի այս շաբաթ։

news.am