ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը Երիտասարդ Եվրոպական Ընկերվարականների Բյուրոյի ժողովին

Մամլոյ հաղորդագրութիւն

FotorCreated2016 թվականի մարտի 18-20 Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում տեղի ունեցավ Երիտասարդ Եվրոպական Ընկերվարականների (Young European Socialists) Բյուրոյի հերթական ժողովը:

Բյուրոյի ժողովին մասնակցեց ՀՅԴ Երիտասարադականը մեկ ներկայացուցչով՝ Սարինե Աբրահամյան (Հոլանդիա)։

Ժողովը հյուրընկալվել էր Նիդեռլանդների Աշխատավորական կուսակցության երիտասարդական միության «Երիտասարդ Ընկերվարականների» կողմից։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին ԵԵՄ-ի Բյուրոյի միամյա գործունեության եւ կայացած զանազան հանդիպումների ու ժողովների զեկուցումների ներկայացումը, առաջիկա ճամբարների կազմակերպման, փախստականների ճգնաժամի հարցերը, վերահսկիչ հանձնաժողովի նոր անդամների ընտրությունը, բանաձևերի ընդունումը և այլն։ 6fd007dc-e7eb-494b-a78f-94c46ccf1ff8

Եռօրեա նիստերի ընթացքում ժողովականները որոշումներ կայացրին կազմակերպական եւ քաղաքական օրակարգային հարցերի վերաբերյալ։

Իտալական կողմի առաջարկով որոշվեց ամառային առաջիկա ճամբարը կազմակերպել Սիցիլիայում եւ նվիրել փախստականների խնդրի քննարկմանը, նկատի ունենալով, որ աշխարհագրական դիրքի բերումով Իտալիան անմիջականորեն դեմ հանդիման է գտնվում փախստականների հարցին։

Եվրոպական երկրների՝ ավելի քան 50 ընկերվարական և աշխատավորական կուսակցությունների երիտասարդական միություններ, Երիտասարդ Եվրոպական Ընկերվարականներ կազմակերպության անդամ են։ ՀՅԴ Երիտասարդականը ԵԵԸ-ի լիիրավ անդամ է։

ՀՅԴ Բյուրոյի ԵԳ
25 մարտ, 2016 թ.

Տպել Տպել