- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Լոնդոնում ադրբեջանցիների հակահայկական ցույցը հայերը տապալել են

FotorCreatedԱդրբեջանցիներն այսօր հակահայկական ցույց են կազմակերպել Լոնդոնում ՀՀ դեսպանատան շենքի մոտ: Սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ Մեծ Բարիտանիայի մեր հայրենակիցները շտապել են Լոնդոնում Հայաստանի դեսպանատուն՝ տարբեր կոչեր պարունակող պաստառներով ու ի դեպ, շատ ավելի մեծ թվով:

Ադրբեջանցիները բավական ագրեսիվ են եղել ու չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին, մինչդեռ հայկական համայնքը ցույցի ընթացքում դրսեւորել է զսպվածություն, վճռականություն եւ կազմակերպվածության բարձր մակարդակ:

Ադրբեջանցիները, պարզվում է, լարված տրամադրություններ ունեն նաեւ բրիտանական մամուլի նկատմամբ՝ նրանց՝ ոչ իրենց պաշտպանող հրապարակումներից հետո: Նրանք նույնիսկ քարոզարշավ են սկսել BBC-ի դեմ:

yerkirmedia.am [1]