- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Տարածքի կորուստ չունենք, դիրքերի տեղաշարժ կարող է լինել

FotorCreated«Այս փորձառությունը մեզ անհրաժեշտ էր, որպեսզի մենք վերանայենք մեր պաշտպանական և դիվանագիտական մարտավարությունը, և այդ ուղղությամբ պետք է անմիջապես քայլեր ձեռնարկվեն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ ընթացք կա:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները ձեռք են բերել և կիրառել են այնպիսի զինատեսակներ, որոնք միջազգայնորեն արդգելված են համարվում: «Նկատի ունենալով որ մենք ունենք իրեն խաղի կանոններից դուրս դրած հարևան՝ պետք է նրա հարվածին հակահարված հասցնենք իր ոճին համապատասխան, և այդ առումով պետք է վերանայում լինի, մենք չպիտի մնանք մարդասիրական, քաղաքակիրթ, երբ դիմացինդ բացարձակապես թքած ունի այդ նորմերի վրա»:

«Հինգօրյա պատերազմի արդյունքում մենք տարածքի կորուստ չունենք»,- հավաստիացրեց Արմեն Ռուսատմյանը,- դիրքերի տեղաշարժ կարող է լինել, դիրքերի տեղաշարժ լայնամասշտաբ գործողություններից առաջ էլ տեղի են ունեցել, դրանք ժամանակ առ ժամանակ ձեռքից ձեռք էին անցնում»: