- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ապրիլի 12-ին բողոքի երթ է կազմակերպվելու

FotorCreatedՇվեդիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ապրիլի 12-ին բողոքի երթն է կազմակերպվելու:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն` ընդգծելով, որ այն անցկացվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ:

«Արդեն Հունաստանում, Ֆրանսիայիում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Հոլանդիայում անցկացվել են բողոքի երթեր: Գլխավոր ուղերձն այն է, որ Ադրբեջանն ագրեսոր է ու Ադրբեջանն էր, որ այս 5-օրյա պատերազմը սկսեց: Դրանից բացի, կոչ էր ուղղված միջազգային հանրությանն ընդհանրապես, համանախագահող երկրներին մասնավորապես, որ պետք չէ երկու կողմերի միջև հավասարության նշան դնել: Անհրաժեշտ է մատնացույց անել Ադրբեջանին, որովհետև շփման գծում բազմաթիվ խախտումներ են գրանցվել` ռազմական հանցագործություններ, խաղաղ բնակիչների ահաբեկում, նահատակված զինվորի գլխատում»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

Նրա տեղեկացմամբ, այն համայնքներում, որտեղ ցույցեր տեղի չեն ունեցել, Արցախի համար անցկացվել են աջակցման միջոցառումներ:
«Այսօր երեկոյան Բելգիայում բոլոր հայկական միությունները միացյալ զորակցության հավաք են կազմակերպում, կլինի նվիրատվություն, ինչպես նաև կխոսվի զորակցության այլ միջոցառումների մասին: Եվրոպական այլ երկրներում նույնպես, աջակցության գործընթացը շարունակվելու է` լինի բողոքի երթի, քաղաքական հարթությունում աշխատանքի, թե հումանիտար օգնության տեսքով»,-հավելեց Պետո Դեմիրճյանը:

armenpress.am