- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է անցկացվել

FotorCreatedԱպրիլի 10-ին բելգիահայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջև:

Ցույցին մասնակցել են Բելգիայի հայ համայնքի տասնյակ կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի դեմ:

Ցույցի մասնակիցները դատապարտել են խաղաղ բնակչության նկատմամբ կատարված վայրագությունները, հայտնել իրենց պատրաստակամությունն ամեն կերպ աջակցելու Արցախի ժողովրդի արդարացի պայքարին: