- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Այսօր Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

FotorCreated Ապրիլի 23-ին երեկոյան ժամը 19:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների կազմակերպած ավանդական ջահերով երթը:

Ջահերով և մոմերով երթը կուղևորվի Ծիծեռնակաբերդ` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին դրոշներ խոնարհելու: