- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

FotorCreatedԱպրիլի 23-ին, Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:

Վաշինգտոնում ՀՀ դեսապանատան ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ` հարյուրավոր ակտիվիստներ, երիտասարդական միության անդամներ, սկաուտներ և սովորական քաղաքացիներ հավաքվել են դեսպանատան տարածքում գտնվող` Ցեղասպանության հուշահամալիրի մոտ:

Դեսպանատան կայքը նշում է, որ մինչ միջոցառումը ներկաները բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ԱՄՆ Հայ Դատի գրասնեյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ բողոքի խաղաղ ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց: