- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մեր օրերում առանց տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացն անհնար է

FotorCreatedՄեր օրերում առանց տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների աներևակելի է առաջըթնացը պետական, մասնավոր և հասարակական գործունեության ցանկացած բնագավառում: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, «Չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն՝ ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ համապատասխան ենթակառուցվածքի զարգացումը, տեղեկատվական հասարակության ստեղծումը և համաշխարհային տեղեկատվական ոլորտում ակտիվորեն ներգրավելը մեր երկրի առաջնային խնդիրներից է:

Նրա խոսքով, այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դերը մեծ է ռազմաարդյունաբերությունում: «Կարևորելով ՏՀՏ ոլորտի դերը մեր տնտեսության զարգացման գործում՝ կառավարությունը այն ճանաչելով գերակա, տարել է հետևողական աշխատանք վերջին տարիներին ՝ ոչ միայն պահպանեով ոլորտի զարգացման կայուն տեմպերը, այլ նաև նորանոր նախադրյալներ ստեղծել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական լուծումների ապահովման ուղղությամբ»,-ասել է Արծվիկ Մինասյանը:

Նախարարը նշել է, որ մասնավոր հատվածի հետ կառավարությունը հաջողությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանմանն ու ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը: