- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ամերիկահայ համայնքի առաջնորդները հանդիպել են դեսպան Ուորլիքին` պահանջելով հակազդել ադրբեջանական ագրեսիային

FotorCreatedՀայ Յեղափոխական Դաշնակցության ԱՄՆ Արևելյան և արևմտյան կենտրոնական կոմիտեների նախագահներ Հայկ Օշականը և Տարոն Տեր-Խաչատուրյանը, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանի և ԱՀԴՀ-ի Կառավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպում են անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:

Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, հանդիպման կենտրոնական թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ապրիլի 2-ին իրականացրած խոշորագույն ռազմական հարձակումն է եղել:

Ամերիկահայ համայնքի առաջնորդները պահանջել են ամերիկյան կողմից դատապարտել Բաքվի ագրեսիան, վայրագություններն ու նոր պատերազմի սպառնալիքները:

Նրանք պահանջել են նաև «Լիհիի օրենքի» շրջանակներում մարդու իրավունքների խախտման հետաքննություն իրականացնել` հաշվի առնելով ադրբեջանական կողմի հարձակումները Արցախի քաղաքացիների և զինծառայողների նկատմամբ:

Ամերիկահայ ղեկավարներն իրենց հիասթափությունն են հայտնել ԱՄՆ կառավարության կողմի` Ռոյս-Էնգելի առաջարկների իրագործման հարցում Ադրբեջանի խոչընդոտը հաղթահարելու անկարողության առթիվ:

Ռոյս-Էնգելի առաջարկները նախատեսում են կանխել դիպուկահարների, ծանր ռազմական տեխնիկայի, ԵԱՀԿ դիտորդների և հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով լոկատորների տեղակայումը:

tert.am