- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

FotorCreatedԵրեկ երեկոյան Երևան է ժամանել Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան:

Այսօր առավոտյան նա այցելել է ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն և հանդիպում ունեցել Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանին վերաբերող` Սոցինտերնի մի շարք աշխատանքներ և ծրագրեր, նաև` ապրիլի քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Սոցինտերնի դրական դերակատարության հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Սոցինտերնի աջակցությանը Հայաստանի ներքաղաքական կյանքում Դաշնակցության աշխատանքներին: