Մեր զենքը 18-20 տարեկան տղաներն են

ՀՅԴ անդամներն այցելեցին Եռաբլուր

FotorCreatedՄայիսի 9-ը մեզ համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման, Արցախի բանակի ստեղծման և Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրն է:

Այսօր ՀՅԴ անդամներն այցելեցին Եռաբլուր` Շուշիի ազատագրման համար զոհված զինծառայողների հիշատակը խնկարկելով` ասելու, որ նրանց գործը շարունակողներ կան:

Նաև` Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը զորակցության երթ անցկացրեց` Հանրապետության հրապարակից շարժվելով դեպի Հյուսիսային պողոտա:

Մանրամասները` տեսանյութում:

yerkir.am

Տպել Տպել