ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, ընդունված ավանդույթի համաձայն, այս տարի եւս մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը պատվո պահակություն կազմակերպեց Շուշիի տանկ-հուշարձանում:
Ավանդական խառույկի շուրջ էին հավաքվել Արցախի երիտասարդական միության ու ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, ՀՀ-ից ու Սփյուռքից Արցախ ժամանած տասնյակ երիտասադրներ:
Պատվո պահակաությանը միացան նաեւ Հայ Դատի տարբեր հանձնախմբերի՝Արցախ ժամանած ներկայացուցիչները, ովքեր հայրենասիրական երգերով դիմավորեցին Մայիսյան եռատոնը:
aparaj.am