- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հ.Յ.Դ. Մամլոյ Հաղորդագրութիւն Հայ-թուրք յարաբերութիւնների, Արցախի հիմնախնդրի մասին

[1] Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Լիբանանի մայրաքաղաք Բէյրութում տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի հերթական լիագումար նիստը:

Օրակարգում նախորդ լիագումարների որոշում-առաջադրանքներից բխող ծրագրերի հաստատումն էր, արդէն կատարուած աշխատանքների գնահատումը, կազմակերպական, քարոզչական անելիքների ճշգրտումը, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրաւէրների քննարկումը:

Լիագումարը առանձնակի ուշադրութէամբ անդրադարձաւ Հարաւային Կովկասում ստեղծուած նոր կացութեանը, պետականութեանն աջակցելու կուսակցութեան, ուղեկից կառոյցների, Հայ Դատի գրասենէակների անելիքներին, Արցախի հիմնախնդրի, հայ-թուրք յարաբերութիւնների վերջին զարգացումներին, հայկական ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութէամբ կատարուելիք հրատապ քայլերին:

Կրկին շեշտուեց, որ Արցախի հիմնահարցի վերջնական կարգաւորումը հնարաւոր է միայն խաղաղ-բանակցային գործընթացով, որտեղ ԼՂՀ-ն հանդէս կը գայ իբրեւ բանակցային կողմ:

Նկատի ունենալով, որ մոսկովեան հռչակագրի ստորագրումից յետոյ էլ Ադրնականոնացումը մեր պետութեան ինքնիշխան եւ կենսունակ լինելիութեան եւ սերունդների` ազգային-պետական իրաւունքների հաշուին:

Հաստատակամ այս սկզբունքներին` մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի յայտարարութեան ստորագրումը:

Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագոյն ողբերգութեան յիշատակի օրուայ` ապրիլի 24-ի անմիջական նախօրէին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած` Արցախեան հիմնախնդրի եւ ընդհանրապէս բացայայտ հակահայկական յայտարարութիւնների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի յայտ գալը հարուածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին:

Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխութիւն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կոալիցիային իր մասնակցութեան նպատակայարմարութեան հարցը կը քննարկի առաջիկայ օրերին:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
23 ապրիլի 2009թ