Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում 2009թ. յուլիսի 10-11-ը գումարուած համահայկական համաժողովի բանաձեւը Հայ-թուրքական յարաբերութիւնների եւ Արցախի հիմնահարցի մասին)

Մենք` աշխարհի 25 երկրներից ժամանած հայութեան ներկայացուցիչներս, ԼՂՀ նախագահի բարձր հովանաւորութեամբ կազմակերպուած համաժողովի ընթացքում քննարկելով այս ժամանակաշրջանի մեր ազգային-պետական կարեւորագոյն` Արցախի եւ հայ-թուրքական յարաբերութիւնների հիմնահարցերը` հաստատում ենք.

1. Հայաստանն ու հայութիւնը պատասխանատու, շրջադարձային փուլում են: Մեր օրակարգի երկու հիմնահարցերի զարգացմամբ ու հանգուցալուծման բնոյթով է պայմանաւորուած մեր ինքնութեան պահպանումը, հայկական երկու պետութիւնների եւ մեր ժողովրդի ապագան:

2. Մենք վճռական ենք` կարելի ու անկարելի բոլոր միջոցներով պաշտպանելու ազգային-պետական մեր շահերն ու իրաւունքները եւ ապահովելու մեր ինքնուրոյն ու արժանապատիւ տեղը քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում:

3. Մենք ինքնավստահութիւն, իրատեսութիւն եւ քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ եւ ԼՂՀ այսօրուայ եւ վաղուայ իշխանութիւններից, որպէսզի ճակատագրական այս երկու հիմնահարցերում նրանք առաջնորդուեն բացառապէս հայ ժողովրդի շահերով եւ սերունդների առջեւ պատասխանատուութեամբ:
4. Մենք գիտակցում ենք, որ ազգի ու պետութեան հիմքերին առնչուող բոլոր խնդիրները, արտաքին ու ներքին քաղաքականութիւնը փոխկապակցուած ամբողջութիւն են եւ պահանջում են համակողմանի ու կշռադատուած մօտեցումներ:

5. Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախը, Սփիւռքը միայն իբրեւ մէկ միասնական օրգանիզմ կարող են կազմակերպուած ուժի վերածուել, ունենալ ընդհանրական կամքի արտայայտման ձեւաչափ, բացայայտել մեր անսահման ներքին կարողականութիւնը եւ մեր հարեւաններին, աշխարհի ուժային կենտրոններին ապացուցել, որ հայութիւնը թոյլ չի տալու ոտնահարել իր արդարացի իրաւունքները:

Մեկնելով այս հաստատումներից` հայ-թուրքական յարաբերութիւնների առումով համաժողովը արձանագրում է.

Իբրեւ հարեւան պետութիւններ` Հայաստանն ու Թուրքիան, ի վերջոյ, պարտաւոր են բնականոն յարաբերութիւններ հաստատել: Առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ սկսելու եւ սահմանները բացելու Հայաստանի նախաձեռնութիւնը արդէն իսկ զիջում էր եւ բարի կամքի դրսեւորում Թուրքիայի հանդէպ: Բայց առ այսօր, աւելի քան մէկ տարի ընդգրկող ժամանակահատուածում, Թուրքիան համարժէք չի արձագանքել Հայաստանի միակողմանի պատրաստակամութեանը:

Թուրքիայի ոչ մի առաջնորդ հրապարակաւ չի խօսել առանց նախապայմանների յարաբերութիւնները կարգաւորելու ցանկութեան մասին: Թուրքիան շարունակում է նախապայմաններ թելադրել, անընդմէջ մեծացնում է իր բացայայտ կանխակալ դերակատարութիւնը Արցախի հարցում եւ իրականում գնում է ոչ թէ յարաբերութիւնների կարգաւորման, այլ յաջողութեամբ մոլորեցնում է միջազգային հանրութեանը` օրակարգից դուրս մղելով Հայկական հարցը:

Այս համատեքստում միանգամայն սխալ ու անհեռատես քայլ էր 2009թ. ապրիլի 22-ի համատեղ յայտարարութեան ստորագրումը: Նոյնքան ու աւելի վտանգաւոր են ներկայիս միտումները, երբ աշխարհի ուժային կենտրոնները փորձում են արագացուած ինչ-ինչ լուծումներ պարտադրել Արցախեան հարցում` դրանով իսկ Թուրքիային ձեռնտու հուն մղելով Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների ընթացքը: Այլեւս ակնյայտ է, որ Հայաստանն ու հայութիւնը ստիպուած են դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի միասնական քաղաքականութեանը:

Այս պայմաններում մենք համոզուած ենք հետեւեալ դրոյթների ճշմարտացիութեան եւ դրանց պետականօրէն հետապնդման անհրաժեշտութեան մէջ.
ա) Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ միջազգային իրաւունքի ընդհանուր հիմունքներով դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը պէտք է դիտուի իբրեւ երկու երկրների երկխօսութեան բնական մեկնակէտ: Իրապէս բարիդրացիական յարաբերութիւններ կարող են լինել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնմամբ:

բ) Ցեղասպանութեան միջազգային համընդհանուր եւ մասնաւորապէս Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը հիմնարար նշանակութիւն ունի ոչ միայն պատմական արդարութեան վերականգնման, այլեւ` տարածաշրջանում փոխադարձ վստահութեան մթնոլորտի հաստատման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում: Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան հայեցակարգի այս դրոյթը վերջին շրջանում, փաստօրէն, դադարել է արտաքին քաղաքական գործունէութեան ուղենիշ լինելուց: Սա անթոյլատրելի է: Անթոյլատրելի է նաեւ Ցեղասպանութեան փաստը պատմաբանների քննարկման նիւթ դարձնելու ցանկացած փորձ:

գ) Բացարձակապէս անընդունելի է Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բնականոնացումը Հայաստանի ինքնիշխան եւ կենսունակ լինելիութեան եւ սերունդների իրաւունքների հաշուին: ՀՀ իշխանութիւնները այլեւս չպէտք է թոյլ տան, որ բանակցութիւնների իմիտացիան Թուրքիան ծառայեցնի միջազգային ասպարէզում քաղաքական ու քարոզչական առաւելութիւններ կուտակելուն:

դ) Հայաստանի իշխանութիւնը պարտաւոր է վերագնահատել ու իմաստաւորել մէկ տարի առաջ իր նախաձեռնած հրապարակային յարաբերութիւնների ընթացքը, արդէն իսկ առկայ բացասական արդիւնքները, միջազգային հանրութեան առաջ բացայայտել Թուրքիայի իրական նպատակները եւ դադարեցնել բանակցութիւնները:

Արցախեան հիմնահարցի ներկայ հանգրուանի առնչութեամբ համաժողովը արձանագրում է.

Տարածաշրջանում ստեղծուած ստատուս քուոն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքը բռնի ուժով ճնշելու, պատերազմ սանձազերծելու եւ այդ պատերազմում պարտուելու Ադրբեջանի քաղաքականութեան արդիւնքն է: Արցախը ոչ միայն կարողացել է պաշտպանել ապրելու իր իրաւունքը, այլեւ միջազգային բոլոր նորմերին համապատասխան ժողովրդավարական պետութիւն է ստեղծել, որ բնականօրէն կայանում ու զարգանում է:
Այսօր եւ վաղը Արցախի ինքնուրոյնութիւնն ու անվտանգութիւնը ուղղակիօրէն առնչւում են Հայաստանի ու համայն հայ ժողովրդի արժանապատուութեանը, լինելիութեանն ու հեռանկարին: Հիմնահարցը հապճեպ կարգաւորելուն ուղղուած որոշ միտումներ եւ յատկապէս Ադրբեջանի ռազմաշունչ յայտարարութիւնները մեզ ստիպում են մշտապէս զգօն լինել, խնդիրը պահել մեր համազգային օրակարգում եւ անհրաժեշտութեան դէպքում համահայկական ուժերով բացառել հիմնահարցի ոչ արդարացի լուծման հնարաւորութիւնը:

Առ այդ` համաժողովը գտնում է.

ա) Արցախեան հիմնահարցի վերջնական կարգաւորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ սակայն պէտք է փոխուի խեղուած ձեւաչափը, եւ Լղհ-ն հանդէս գա իբրեւ լիիրաւ կողմ:

բ) Բանակցային գործընթացում հիմք պէտք է ընդունել Արցախի ժողովրդի արդէն իսկ կայացած ինքնորոշման փաստը եւ առաջնորդուել 1991թ. անկախութեան եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրութեան ընդունման հանրաքուէների արդիւնքներով: Բանակցութիւնները պէտք է նպատակ ունենան առաջնահերթ լուծում տալ ԼՂՀ անկախութեան ճանաչման եւ նրա անվտանգութեան ապահովման հարցերին եւ չպէտք է շրջանցեն բռնազաւթուած Շահումեանն ու Գետաշէնը, Մարտակերտի ու Մարտունիի հատուածները եւ Ադրբեջանից տեղահանուած հարիւր հազարաւոր հայերի իրաւունքները:

գ) Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին, իսկ 1991թ. հռչակել է իր անկախութիւնը Ադրբեջանին չպատկանող տարածքներում: Խորհրդային Միութեան կազմալուծմամբ աւարտուել է Խորհրդային Ադրբեջանի տիրապետութիւնը Արցախի վրայ: Արցախեան պատերազմի նախայարձակը եւ հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանն է:

դ) Գիտակցելով, որ բանակցութիւնները ենթադրում են փոխզիջումներ, միաժամանակ պնդում ենք, որ փոխզիջումները, հակամարտութեան կարգաւորման բոլոր բաղադրիչների հաշուառումով, կարող են լինել միմիայն համարժէք, հաւասարաչափ, միաժամանակեայ եւ տեղադրուել փաթեթային ամբողջական լուծման համակարգում: Այլապէս ԼՂՀ շուրջ անվտանգութեան գօտու ցանկացած թուլացում, առանց ԼՂՀ տարածքային ամբողջականութեան վերականգնման, մեծացնելու է պատերազմի հաւանականութիւնը եւ վտանգելու Արցախի բնակչութեանը:

է) Այս համա: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական յարաբերութիւններ կարող են հաստատուել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների յարաբերութիւնների հաստատման առաջարկն արդէն իսկ մեծագոյն զիջում է:
գ. Անընդունելի է Թուրքիայի հետ յարաբերութիւնների բնականոնացումը մեր պետութեան ինքնիշխան եւ կենսունակ լինելիութեան ու սերունդների` ազգային-պետական իրաւունքների հաշուին:

Այս սկզբունքներից մեկնելով` ՀՅ Դաշնակցութիւնը բազմիցս զգուշացրել է, որ Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում (Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահարցում ադրբեջանամէտ արդիւնքների ապահովում) եւ Հայաստանի Հանրապետութեան հետ խօսում է բացայայտ ու քօղարկուած նախապայմաններով:

Այժմ արդէն ակնյայտ է, որ հրապարակուած փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի յայտնի նախապայմանները: Այն է` Հայոց ցեղասպանութեան փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքները ի չիք դարձնել: Առաւել, յիշեալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապէս յետոյ Թուրքիան պաշտօնական յայտարարութեամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը` որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կը հակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանաւորել Ղարաբաղեան խնդրով:
ՀՅ Դաշնակցութիւնը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքականութիւնը շեղուել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Ելնելով այս ամէնից` ՀՅ Դաշնակցութիւնը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարաւորութիւններն օգտագործելու է փաստաթղթերում առկայ վտանգները բացայայտելու եւ չէզոքացնելու նպատակով:

Մենք կոչ ենք անում հայ հանրութեանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական յարաբերութիւնների ընթացքը, հնարաւոր բացասական արդիւնքները եւ առաւելագոյն համախմբուածութեամբ բացառել անշրջելի կորուստների հաւանականութիւնը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
01 սեպտեմբերի 2009թ.
ք. Երեւան

Տպել Տպել