- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ոչ թե ՀՀԿ նախագահ, այլ՝ արբիտր

Սերժ Սարգսյանն ընդառաջել է ՀՅԴ-ի պահանջին

FotorCreatedՀայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը պահանջել է, որպեսզի ՀՅԴ-ՀՀԿ միջկուսակցական համագործակցության խորհրդի նախագահողը լինի Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մանրամասնում է՝ ճիշտ չի լինի, որ հանրապետության ղեկավարը լինի միայն որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, հավելելով նաև, որ Սերժ Սարգսյանն արդեն համաձայնել է այս առաջարկի հետ:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը տեղեկացրեց՝ ՀՅԴ-ՀՀԿ հաջորդ հանդիպումը արդեն կհամակարգի հենց Սերժ Սարգսյանը։

1in.am