- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արմեն Ռուստամյանը գնահատում է ընդդիմության քաղաքական կամքը

FotorCreatedԱյսօր լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով «4+4+4» ձևաչափի հանգուցալուծման մասին, որի արդյւոնքում իշխանությունն ու ընդդիմությունը կոնսենսուսի հասան, ասաց, որ ինքնին այդ կոնսենսուսը աննախադեպ էր, երբ այնպիսի կարևորագույն փաստաթուղթ ինչպիսին ընտրական օրենսգիրքն էր, ընդունվում է կոնսենսուսի պայմաններում:

«Ամենակարևոր հարցերից մեկն էլ այն է, որ իսկապես երկար տարիներ մենք պայքարում էինք, որ ունենանք այնպիսի ընտրական օրենսգիրք, որը կնախատեսի բոլոր հարցերի լուծումը սկսած ընտրակեղծիքների դեմ պայքարից մինչև վստահույան բարձրացման մեխանիզմների ներդրում»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ սա լավ փորձ է ՝ առաջ շարժվելու , և այդ կարևոր փաստաթղթի իրագործումը կյանքի կոչելու համար : Արմեն Ռուստամյանի կարծիքով սա լավ նախադեպ է, երբ բոլոր կողմերը քաղաքական կամք դրսևորեցին ասելու, որ պատրաստ են գնալ մեկը մյուսին ընդառաջ, կատարել քայլեր, որոնք կմեծացնեն ընտրությունների նկատմամբ վստահությունը:

«Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կարևոր է, բայց բավարար չէ ընտրությունները բավարար մակարդակով անցկացնելու համար:Այն պխետք է միս ու արյուն ստանա գործող անձանց մասնակցությամբ՝ ընտրական պրոցեսում ընգրկվելով»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե ինչու ֆորմատի մաս կազմող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չստորագրեցին, Ռուստամյանը նշեց, որ այդ մի քանի կազմակերպությունները չէին կարող ներկայացնել ողջ քաղաքացիական հասարակության կարծիքը, ամեն դեպքում իրենց կողմից բարձրացրած հարցերը նույնպես իրենց արտացոլումը գտան , ահա ինչու հենց այդ հկ-ների ներկայացուցիչները պետք է պատասխան տան, թե ինչու չստորագրեցին այդ փաստաթղթի տակ, չնայած դրական են համարել պրոցեսը: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ սա բաց փաստաթուղթ է, և ճիշտ կլինի, որ քաղհասարակության այլ ներկայացուցիչներ միանան այդ փաստաթղթին մեծացնելով կոնսենսուսը:

«Գնահատում են ընդդիմության այն հատվածի քաղաքական կամքը, որոնք չգնացին ամեն ինչ կամ ոչինչ տարբերակով, որովհետև սովորաբար նման կարգախոսով առաջնորդվողները ստանում են ոչինչ:Ուստի կարևոր է զիջումների մշակույթ ունենալը, տարբերակել կարևորը երկրորդականից: Քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ դեռևս առաջնորդվում են ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանությամբ, կառչում են երկրոդականից, որ հենց իրենց ուզած ձևակերպումը տեղ գտնի ԸՕ մեջ: ՄԻնչդեռ իրենց հինգ առաջարկներից չորսը տեղ են գտել ԸՕ-ում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

yerkir.am