- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Նա դեռ շատ գործ ուներ անելու

Տեղի ունեցավ Վարուժան Կոնդակչյանի հոգեհանգստի արարողությունը

FotorCreatedՀուլիսի 22 -ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ազգային, հասարակական գործիչ, բարերար Վարուժան Կոնդակչյանի հոգու խաղաղության համար: Ներկա էին բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ, արվեստագետներ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Վարուժան Կոնդակչյանի մասին, նշեց, որ մեծ է նրան ճանաչողների կորուստը, քանի որ նա կյանքով լեցուն, խանդավառ, կենսուրախ ու հայրենասեր մարդ էր: Ոչ ոք նրա հետ շփվելիս չէր կարող շինծու ու կեղծ լինել, նա պարտադրում էր, որ բոլորը անկեղծանան: Արմեն Ռուստամյանի խոսքով, նրանք, ովքեր ճանաչել են այդ մեծ մարդուն, իսկապես սգում են նրա կորուստը:

«Նա դեռ շատ գործ ուներ անելու, նա մեզ այնքան է խրախուսել, պատվիրաններ ու խորհուրդներ տվել, որ դեռ մի քանի կյանք է պետք, որ կարողանանք դրանք իրականացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: