- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արծվիկ Մինասյանը Մարալիկում եւ Գյումրիում էր

UntitledԱշխատանքային այցով Շիրակի մարզ էր մեկնել էկոնոմիկայի նախարարը: Արծվիկ Մինասյանն այցելել է Մարալիկի եւ Գյումրու մի քանի գործարաններ, եղել Ստանդարտների եւ չափագիտության ազգային ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, նաեւ հանդիպել շիրակցի գործարարներին: Աշխատանքային այցի նպատակը՝ մարզի արդյունաբերական ներուժի գնահատումն ու առկա խնդիրներին լուծում գտնելն էր: