- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արմեն Ռուստամյան. «Որեւէ հաշվեհարդար չպետք է իրականացվի այդ անձանց նկատմամբ»

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Երկիր Մեդիայի» խնդրանքով մեկնաբանել է զինյալների կողմից զենքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծված իրավիճակը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյան [1]

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյան

«Մենք ողջունում ենք հանձնվելու մասին զինված խմբի որոշումը, քանի որ դա միակ ճանապարհն էր նոր զոհերից խուսափելու եւ արյունահեղությունը բացառելու համար: Եվ, բնականաբար, մեր հիմնական հարցն այն էր, որ կարողանայինք հենց այս հանգուցալուծմանը հասնել: Ես դա համարում եմ նաեւ 2 կողմերի ողջախոհության արդյունք, որովհետեւ այն, ինչ իշխանությունները համբերատարությամբ արեցին հետեւելով գործընթացին, նույնպես նպաստեց դրան:

Նաեւ այն, որ զինված խմբի անդամները, իսկապես հասկանալով եւ լինելով իրենց երկրի հայրենասերը, եւ ընկալելով, որ այս ամենը կարող է բերել նոր զոհերի, ոչ մի բան ավելին չարժե, քան այն, որ կանխվեն նոր զոհաբերությունները եւ նոր արյունահեղությունը: Սա իսկապես գնահատելի է, եւ այս իրավիճակում, բնականաբար, գլխավոր հարցը մնում է հետեւյալը. մնացած առումներով գործընթացը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, որի մասին մենք հայտարարել էինք: Որեւէ հաշվեհարդար չպետք է իրականացվի այդ անձանց նկատմամբ: Մենք պետք է հետեւենք, եւ հասարակությունն էլ դա պետք է անի, որ իսկապես օրինական եւ ամենամեղմ տրամաբանությամբ մեղադրանքները, որ ներկայացվելու են կապված որոշակի հանցագործությունների հետ, որոնք անհերքելի են, բայց մնացած խնդիրները, որոնք թույլ են տալիս, նաեւ օրենսդրությունն է թույլ տալիս, որ ամենամեղմ կերպով վերաբերվեն կատարվածին:

Միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ, բնականաբար, այն պատճառները, որոնք այդ մարդկանց հասցրել են այդպիսի հուսահատ քայլի, հասարակության մեջ խորն արմատներ գցած պատճառներ են, դրանք պետք է օր առաջ վերացնել, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրում այս աստիճանի դժգոհությունները պակասեն եւ վերանան:

Դրա համար մտածված քայլեր են անհրաժեշտ: Ընդունելով այս դժգոհությունը վերացնելու բոլոր մոտեցումներն ու հնարավորությունները՝ մենք չենք ընդունում այն ճանապարհը, որը կարող է մեզ իսկապես հեռացնել այդ նպատակներին հասնելու առումով, եւ սա հիմնական դասն է, որ պետք է քաղեն բոլորը՝ ե′ւ իշխանությունները, ե′ւ հասարակությունը, ե′ւ քաղաքական ուժերը: Կուտակված խնդիրները լուծելու միակ տրամաբանական ճանապարհն այն ողջամիտ եւ ամբողջ աշխարհում հայտնի ձեւերն ու մեթոդներն են, որոնցով պետք է թե′ ժողովրդավարություն հաստատվի, թե′ իրավական պետություն ամրագրվի, թե′ մարդու իրավունքները պաշտպանվեն, որ այս դժգոհությունն ու բողոքը, որոնք օբեկտիվորեն ժողովրդի եւ հասարակության մեջ առկա են, տեսնենք, որ վերանում են:

Սակայն դրա համար պետք է տքնաջան աշխատանք, գիտակցված մոտեցում, մարդիկ, ովքեր դա կարող են անել, այդ գործին պետք է լծվեն: Սա իսկապես մեզ բոլորիս պետք է դաս լինի, որ օր առաջ մեր երկրում հաստատենք այնպիսի կարգեր, այնպիսի համակարգ, որ ոչ ոքի մտքով չանցնի, որ կարող է ոտնահարել իր հայրենակցի իրավունքները եւ մեզ շեղել մեր ընդհանուր ազգային պետական նպատակներից»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը հուլիսի 29֊ի դեպքերի մասին [2]

ԵԼՔ ԿԱ՛ – ՀՅԴ ԳՄ-ն հայտարարությամբ է հանդես եկել [3]

Խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձևը սխալ է [4]

Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու [5]