- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Իսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

1471013894-1371 [1]Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրել է Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը: