- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ֆրանսիայի եւ Հոլանդիայի երիտասարդական միության անդամներն այցելել են Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն

FotorCreated [1]Արցախի ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն էին այցելել ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները:

Նրանց ընդունել են Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում պատգամավորները ամփոփ տեղեկություններ են ներկայացրել Արցախի քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, խոսել ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին:

Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են մասնավորապես սահմանային լարվածության, պատերազմի վերսկսման հնարավորությունների, եւ որպես սփյուռքահայ երիտասարդների իրենց՝ հայրենիքի պաշտպանությանն ներգրավելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները արդեն երրորդ տարին է Արցախում կազմակերպում են ամառային պատանեկան ճամբարներ Ստեփանակերտի ավելի քան 150 պատանիների համար: