- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Խուսափել անհարկի պարտադրանքներից

ԿԳ նախարարը շրջաբերական է ուղարկել

FotorCreated [1]ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ձեռնարկել համապատասխան քայլեր հանրային դժգոհություն հարուցող երևույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ:

Նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում դրամահավաքության արատավոր դրսևորումները և ծնողների համար ավելորդ ֆինանսական խնդիրները բացառելու վերաբերյալ: Հատկապես հարկ է հաշվի առնել ծնողների կամքը դպրոցական համազգեստ սահմանելիս՝ պահպանելով դասական համադրությունը և խուսափելով անհարկի պարտադրանքներից»:

ԿԳ նախարարը նույնաբովանդակ հանձնարարական է տվել նախարարության ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին: