Երևանում լույս է տեսել թուրք պատմաբան Թաներ Աքչամի` հայերի բռնի իսլամացման վերաբերյալ գիրքը

FotorCreated«Ակունք»-ի հաղորդմամբ՝ Երևանում լույս տեսավ հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ հայերի բռնի իսլամացման վերաբերյալ գիրքը:

Հայտնի թուրք պատմաբանի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից:

Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին:

Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի` թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների և հալածանքների մի մեծ արշավ:

Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը 1915-1918 թթ.: Թ. Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երևույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:

Գիրքը թարգմանվել եւ հրատարակության է պատրաստվել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Թուրքերենից թարգմանել է Մելինե Անումյանը, պատասխանատու խմբագիրը Հայկազուն Ալվրցյանն է:

Տպել Տպել