ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում Է «Վահան Հովհաննիսյան+30» գործով կայացած դատավճիռը

ARF-logo-color1-Սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Գերագույն Դատարանում ավարտվեց «Վահան Հովհաննիսյան+30» գործի դատավարությունը: Կայացված դատավճիռը, ինչպես եւ սպասվում էր, եղավ ավելի քան երկու տարի առաջ իջեցված քաղաքական պատվերի տրամաբանական ամփոփումը: Փաստորեն անկախ հորջորջվող դատարանն իր մեջ ուժ չգտավ դուրս գալու այն արատավոր ուղուց, որում իրենց վարկաբեկել էին արդեն նախաքննության մարմինն ու դատախազությունըՆ շինծու մեղադրանքների, աղաղակող հակասությունների պայմաններում կայացնելով քաղաքական հաշվարկի վրա կառուցված դատավճիռ: Մի հաշվարկ, որի հիմքերը դրվել էին դեռեւս 1994 թվականի դեկտեմբերին՝ ՀՅԴ դեմ ծանրագույն մեղադրանքների հարուցումով: Հաշվարկ, որի ծնունդը եղան 1995 թվականի հուլիսին ՀՀ բարձրագույն պետական մարմինների կողմից արված քաղաքական հայտարարությունները: Դրանց գլխավոր նպատակը քաղաքական մրցակից դիտվող Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, ամեն գնով եւ առանց միջոցների խտրության, ասպարեզից հեռացնելն էր: Չնայած որ ամբողջովին թելադրանքի տակ գտնվող դատաիրավական մարմիններին այդպես էլ չհաջողվեց ՀՅԴ եւ նրա գործիչների դեմ դավադրորեն հյուսված կեղծիքը ճշմարտության տեղ հաստատել, այս դեպքում եւս, վճիռը կայացնելիս, ՀՅԴ նկատմամբ իշխանությունների որդեգրած քաղաքական կեցվածքը վճռորոշ գործոն հանդիսացավ:

Հերթական անգամ ապացուցվեց, որ նույնիսկ Արցախի համար բախտորոշ այս շրջանում, ի դեմս Վահան Հովհաննիսյանի, Մանվել Եղիազարյանի, «Դրոյի» գործով դատապարտված Հրանտ Մարգարյանի եւ այլ ազատամարտիկների դեմ բռնարարքների ու մեկուսացումների, մեզանում հալածվում է արցախյան ազատամարտի գաղափարը, փորձ է արվում խաթարել եւ վարկաբեկել ազատամարտիկի կերպարը:

Իրականությունը վկայում է, որ իշխանությունն այդպես էլ չկարողացավ իր նեղմիտ քաղաքական խաղերից բարձրանալ ազգային շահերի գիտակցման մակարդակի, դադարեցնել քաղաքական հակառակորդների հետ բիրտ ուժի դիրքերից խոսելը, քաղաքական հայացքների համար հետապնդումները, պատանդի քաղաքականություն վարելովՆ քաղաքական հակառակորդինՆ իրենց ցանկալի վարքագիծ պարտադրելը: Իշխանություններն այդպես էլ չգնացին համազգային համախմբման ճանապարհով, հիմքեր չստեղծեցին երկրում օրինականության ու ժողովրդավարության հաստատման համար:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարում է.

– Չնայած մշտապես հերքվել են իշխանությունների կողմից ՀՅԴ դեմ հարուցված ամբաստանությունները, սակայն, դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, այդ ամբաստանությունները դրվում են քաղաքական դատավճիռների հիմքում:

– ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի նկատմամբ կայացված վճիռը հետապնդում է ազգային եւ կուսակցական գործչին քաղաքական ասպարեզից մեկուսացնելու նպատակ: – Դատավարության արդյունքը վկայում է, որ Հայաստանի իշխանություններն առաջնորդվում են ոչ թե օրինականության եւ ժողովրդավարության սկզբունքներով, այլ յուրացված իշխանության լծակների բռնի կիրառման գործելակերպով: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում է Հայաստանի իշխանությունների նման կեցվածքը եւ վճռականորեն հավաստում է, որ այսուհետ եւս շարունակելու է հետեւողական պայքարը հանուն իր իրավունքների վերականգնման, հանուն Հայաստանում օրինականության ու ժողովրդավարության հաստատման:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
12.12.1997Թ.

Տպել Տպել