Արցախի Հանրապետության հիմնադրության 25-ամյակի միջոցառման ՀՅԴ Կազմակերպիչ հանձնախումբը հայցում է ներողամտությունը բոլոր այն հայրենակիցների, ովքեր թվականիս սեպտեմբերի 2-ին ցանկանալով ներկա գտնվել Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի Ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցող միջոցառմանը՝ տեղի սղության պատճառով չկարողացան մուտք գործել դահլիճ կամ, ներս մտնելով, մնացին ոտքի վրա։
Կազմակերպիչ հանձնախումբը գիտակցում է կազմակերպական այս թերությունը և լիահույս է, որ հետագա միջոցառումների ժամանակ չեն լինի նման վրիպումներ։
Հարգանքներով՝
ԼՂՀ հիմնադրության 25-ամյակի միջոցառման
ՀՅԴ Կազմակերպիչ հանձնախումբ
