- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է Օբամայի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանի նախագահին

fotorcreated [1]Հայ դատի Միացյալ Նահանգների հանձնախումբը դատապարտել է Հայաստանի նախագահին ուղղված Օբամայի շնորհավորական ուղերձը:

Հայ դատի հանձնախումբը նշում է, որ նամակը ուշագրավ է մասնավորապես այն բանով, որ Հայոց ցեղասպանության մասին որեւէ հիշատակում չկա, մի հարց, որը նախագահն այդքան օգտագործում էր ամերիկահայերի ձայները 2008 թվականին ապահովելու համար, բայց որից նա հրաժարվեց ընտրվելուց անմիջապես հետո:

Նամակում անդրադարձ չկա նաեւ հայ-թուրքական արձանագրություններին, չի հիշատակվում նաեւ Արցախը:

«Հետաքրքիր է, որ Օբամայի վարչակազմը մեկ այլ համատեքստում օգտագործել է «Մենք հավատարիմ ենք մնում նախորդ տարիների խոստմանը» նախադասությունը, որը կարող է հեշտությամբ վերաբերել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր իսկ չիրականացված խոստմանը»,- ասված է հաղորդագրությունում: