[1]Սույն թվականի սեպտեմբերի 28-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի (The Netherlands Institute for Multiparty Democracy, NIMD ) կողմից նախաձեռնված հերթական հանդիպումը, որին հրավիրված էր նաև ՀՅԴ երիտասարդականը։
Ժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ։ Ժողովի նպատակն էր քննարկել նախորդ միջոցառումների արդյունքները և առաջիկա ծրագրերը։
ՀՅԴ Երիտասարդականը նրեկայացնում էր Հայկուհի Նալբանդյանը (Հայաստան)։
Ժողովի մասնակիցները դրական արտահայտվեցին նախորդ միջոցառումների կապակցությամբ։ Մասնավորապես նշվեց, որ Նիդերլանդների բազմակուսակցական ինստիտուտը ստեղծել է նոր հարթակ Հարավային Կովկասի երկրների երիտասարդ քաղաքական գործիչների համար՝ շփվելու, փորձի փոխանակման և համատեղ աշխատանքներ իրականացնելու առումով։
Հանդիպման օրակարգում էր նաև ժողովրդավարական աժեքների տարածմանն ուղղված նոր ծրագրերի ներկայացումը, մասնավորապես համացանցի և նոր տեղեկատվական կայք ստեղծելու միջոցով։ Մշակվեց կայքի ստեղծման նախնական ծրագիր և ճշտվեց առաջիկա անելիքները ուղղված դրա իրակացմանը։
Որոշվեց շարունակել նմանատիպ հանդիպումները։
ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ