- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

fotorcreated [1]ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն հոկտեմբերի 6-ին հանրապետության մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Օրակարգային մյուս հարցերը վերաբերում էին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նորընտիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն