27 Նոյեմբեր 2016-ին, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության «Եռաբլուր» Հուշահամալիր-Պանթեոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության 23 ամյակի առթիվ կազմակերպված խոստման եւ երդման արարողություն:
Ներկաները նախ մոտեցան եւ հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ հերոսների շիրիմներին, որից հետո տեղի ունեցան զույգ արարողությունները, ՀՅԴ անդամ ընկեր Արամ Պողոսյանի շիրմին:
23 ամյակի առթիվ, ՀՅԴ Երիտասարդական միության շարքերը մուտք գործեցին 40 ընկերներ, իսկ միության շարքերից Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքեր անցան 20 ընկերներ: