2016 թ. նոյեմբերի 25-27-ին ՀՅԴ Երիտասարդականը մէկ ներկայացուցչով մասնակցեց Եւրոպական երիտասարդ ընկերվարականներ կազմակերպութեան Բիւրոյի հերթական ժողովին, որը տեղի ունեցաւ Ֆրանսիայի Ընկերվարական կուսակցութեան կենտրոնական գրասենեակում, Փարիզ։
Բիւրոյի ժողովին մասնակցում էին 30 ներկայացուցիչներ Եւրոպայի ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական և ուսանողական կազմակերպութիւններից։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Սարինէ Աբրահամեանը, Հոլանդիա։
Ժողովի բացման խօսքով հանդէս եկան ԵՍ-ի նախագահը և Ֆրանսիայի Ընկերվարական կուսակցութեան երիտասարդականի (MJS) նախագահը։
ԵՍ-ի նախագահ Լաուրա Սիլմանին իր բացման խօսքում նշեց, որ դժուար ժամանակներ են ընկերվարականների համար։ Կարևոր է միաւորուել ու պայքարել յանուն ընկերվարական արժէքների՝ ընկերային արդարութիւն, հաւասարութիւն, համերաշխութիւն, կանանց իրաւունքներ և այլն։
Բիւրոյի ժողովի մասնակիցները ուրբաթ, նոյեմբերի 25-ի երեկոյեան մասնակցեցին Փարիզի կենտրոնում կանանց նկատմամբ բռնութեան դէմ կազմակերպուած բողոքի ցոյցին, որը կազմակերպուել էր կանանց նկատմամբ բռնութեան դէմ միջազգային օրուայ կապակցութեամբ։
Նոյեմբերի 26-ին ժողովը շարունակուեց Ֆրանսիայի Ազգային ժողովի սրահներից մէկում։ Մասնակիցները բաժանուեցին աշխատանքային խմբերի և քննարկեցին ներկայացուելիք բանաձևերը։
Բիւրոյի ժողովն ընդունեց բանաձևեր կանանց իրաւունքների, ընդդէմ միջուկային զէնքի օգտագործման, Կիպրոսի հիմնախնդրի և այլ հարցերի մասին։ Ընդունուեց բանաձև Թուրքիայի մասին, որում դատապարտելով Էրդողանի գործողութիւնները, Թուրքիայի իշխանութիւնից պահանջւում էր յարգել քրդերի և այլ փոքրամասնութիւնների իրաւունքները։
Ժողովի օրակարգում ընդգրկուած էին նաև ներկազմակերպական հարցեր։
ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
01 դեկտ., 2016 թ.
