Հասունանում է պահը, որ մենք ունենանք արևմտահայ կենտրոն

fotorcreatedԱյսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Խաչատրյանը հարց ուղղեց կրթության նախարարությանը արևմտահայերենի վերաբերյալ, թե ինչ է իրականացնում նախարարությունը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ կարևոր է արևմտահայ մշակույթը պահպանելու հարցը, քանի որ Հայաստանում են ապրում արաբական երկրներից գաղթած 16 հազար հայեր, որոնք խնդիր ունեն ինտեգրվել Հայաստանի կրթական համակարգում: Լևոն Մկրտչյանը նշեց, որ արևմտահայերենի պահպանման հարցը քննարկում են բարեգործական միությունների, հկ-ների հետ, և որ Կառավարությունը պարտավոր է պահպանել ու զարգացնել արևմտահայերենը:

«Հասունանում է պահը, որ մենք ունենանք արևմտահայ կենտրոն, որը կլինի դպրոցի ձևով, կունենա վերապատրաստման որոշ ֆունկցիաներ: Խոսել ենք մեկ երկու ներդրողի հետ որոնք ցանկություն են հայտնել ֆինանսավորել արևտահայ ավագ դպրոց ձևավորելու հարցը, որը հետագայում կվերածվի արևմտահայ մշակույթի կենտրոնի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կդիմեն Հ1-ին արևմտահայերենի վերաբերյալ հաղորդաշար հեռարձակելու համար։

Տպել Տպել