Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ

fotorcreated

Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին Գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։

Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրեց Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայ դատի գրասենյակների պատասխանատուներին տեղեկացրեց Անտանանարիվուում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի արդյունքները, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքի, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության շուրջ նախատեսվող մեկնարկի վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին համահայկական կարևորություն ունեցող մի շարք հարցեր։

Հայ Դատի հանձնախմբերի կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արմեն Ռուստամյանը, Վիգեն Բաղումյանը, Մուրատ Փափազյանը, Կիրո Մանոյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Վերա Եագուպյանը եւ Ֆրասնիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը։

2016 թվականին այս երկրորդ հանդիպումն էր։ Առաջինը տեղի էր ունեցել Երեւանում Մայիսի 7-ին, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների ու ՀՀ Արտաքին Գործերի նախարարության ղեակավարության մասնակցությամբ։

ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

Հանդիպում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ

Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։

Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրեց Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։%d5%af%d5%a1%d5%a8%d6%84

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայ դատի գրասենյակների պատասխանատուներին տեղեկացրեց Անտանանարիվուում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի արդյունքները, Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքի, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության շուրջ նախատեսվող մեկնարկի վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին համահայկական կարևորություն ունեցող մի շարք հարցեր։

ՀՀ ԱԳՆ

Տպել Տպել