- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայ Դատը Կոչ Կ՛ընէ Դիմելու Թրամփին՝ Հայաստանին Աջակցելու Հարցով

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ կ՛ընէ ամերիկահայութեան, որ Միացեալ Նահանգներու նոր նախագահ Տանըլտ Թրամփին դիմէ, Հայաստանին եւ Արցախին աջակցութիւն ապահովելու նպատակով։

[1]

Այս նպատակին համար, Հայ Դատի կայքին վրայ պատրաստուած է Սպիտակ տան ուղարկուելիք նամակ մը, որուն մէջ լուսարձակի տակ կ՛առնուին ամերիկահայութիւնը յուզող հարցեր, ներառեալ՝ հայ-ամերիկեան յարաբերութիւններու սերտացում, Արցախի անկախութեան եւ ապահովութեան երաշխաւորում, ինչպէս նաեւ՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչում:

Այս նամակէն օրինակ մը յղելու համար, այցելել anca.org/trump [2] կայքը:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան կը շեշտէ, թէ այժմ ժամանակն է գործնական քայլեր առնելու այն հարցերուն ուղղութեամբ, որոնք կը մտահոգեն ամերիկահայութիւնը:

asbarez.com

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել դիմել Թրամփին՝ Հայաստանի աջակցության համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին դիմել Հայաստանի աջակցության համար:

Դրա համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել՝ խնդրելով նախագահ Թրամփին աջակցել հայերին մտահոգող խնդիրների հարցում, որոնք են՝ ավելի սերտ հայ-ամերիկյան հարաբերությունները, Արցախի անկախությունն ու անվտանգությունը, ինչպես նաև արդարություն Հայոց ցեղասպանության հարցում:

Այդ կոչով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել Facebook-ի իր պաշտոնական էջում և կոչ է արել այցելել anca.org/trump հասցեով և ուղարկել նամակը:

Ինչպես նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում՝ այժմ ժամանակն է քայլեր ձեռնարկելու այն հարցերի ուղղությամբ, որոնք մտահոգում են հայերին։

Նամակն ուղարկելու համար անհրաժեշտ է գրել անունը, հասցեն և հեռախոսահամարը և ուղարկել նամակը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության առթիվ և կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

«Հայկական ժառանգությամբ ԱՄՆ քաղաքացիների և ԱՄՆ ամբողջ տարածքից Հայաստանի բարեկամների անունից ցանկանում ենք աշխատել նախագահ Թրամփի հետ մեր երկրի համաշխարհային առաջնորդության համար այս առանցքային պահին` նոր գաղափարներ և էներգիա բերելու համար հայկական հարցերում ԱՄՆ քաղաքականության մեջ: Պետք է ամրապնդենք հայ-ամերիկյան հարաբերությունները և կրկին հզորացնենք բարեկամությունը, որը շարունակաբար կապել է մեր երկու ժողովուրդներին»,- ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

https://www.facebook.com/ancagrassroots/videos/10154432069011859/

yerkirmedia.am