- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ երիտասարդները կոչ են անում հրաժարվել ընտրակաշառքից

[1]Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում բաժանեցին ուսանողական միության «Նոր սերունդ, արդար Հայաստան» կարգախոսով նախընտրական բուկլետները: ՀՅԴ ուսանողները քաղաքացիներին հորդորեցին հրաժարվել ընտրակաշառքից և քվեարկել հանուն արդար Հայաստանի:

Դաշնակցական երիտասարդները համոզված են՝ մրցունակ կրթությունն է արդար երկրի, զարգացող հասարակության գրավականը: Քաղաքական պատասխանատվություն կրելով կրթության և գիտության ոլորտի համար՝ Դաշնակցությունը, ի դեմս իր ուսանողական միության, նախանձախնդիր է առկա խնդիրները վեր հանելու և դրանք լուծելու հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում: