ՀՅԴ ԳՄ ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ մայրեր, քույրեր

Շնորհավորում ենք Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:

Հազարամյակներով դուք եք եղել մեր ինքնության, ազգային գիտակցության ժառանգականության ապահովման, մեր լինելության հիմնական կրողներն ու պատվարը՝ իբրև հայ ընտանիքի ամրության, ազային արժեքների մնայուն հիմնաքար:
Դուք պատասխանատվությամբ և պատվով եք կրել նոր սերունդների հայեցի կրթման առաքելությունը, Դուք եք պարգեւում իրենց կյանքն անմնացորդ մեր երկրի և ժողովրդի հարատևության զոհասեղանին դնող առյուծ զավակներ: Խոնարհվում ենք Ձեր առջև, հերոսների հերոս մայրեր ու քույրեր:

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում ունենալով ինքնադրսևորման հնարավորութուն՝ Դուք նպաստ եք բերում երկրի զարգացմանը, անվտանգության ապահովմանը՝ սահմանելով բարոյական ու համամարդկային չափանիշներ:
Այս տոնը Սուրբ Աստվածածնի ավետման խորհուրդն ունենալով՝ բխում է մայր հասկացության սրբացման մեր ազգային զգացումներից ու ընկալումներից: Հասկացություն, որ արտահայտում է նոր սկզբի, կյանքի հարատևության, բարության ու ջերմության անսահմանությունը:

Դուք ձեր նվիրմամբ, խորաթափանացությամբ ու համարձակությամբ իմաստավորում ու գունազարդում եք մեր կյանքը:
Մաղթում ենք սեր, ներքին ներդաշնակություն, կանացի երջանկություն: Ընտանիքում, անձնական կյանքում և հանրային գործունեության մեջ իբրև կին, իբրև մարդ, իբրև քաղաքացի՝ ամբողջովին իրացված և գնահատված լինելու գոհություն:

Հայ Յեղափոխական Դաշնակցության

Հայաստանի Գերագույն Մարմին

Տպել Տպել