Ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ

Այսօր ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների ավանդական դարձած «Ջահերով երթը», որն արդեն համախմբում է պահանջատիրության գաղափարը կրող հազարավոր հայորդիների։

Երթին մասնակցում էին բազմահազար երիտասարդներ` տարբեր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ուսանողական միություններից, ինչպես նաեւ անհատ քաղաքացիներ:

Մինչ երթի մեկնարկը երիտասարդները որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի դրոշը և այդ կրակով վառեցին իրենց ջահերը:

Հայրենասիրական երգերով ու պահանջատիրական կոչերով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասած երթի հազարավոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ հոգևոր այրերն աղոթք հնչեցրին առ Աստված, խոնարհվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները: Երիտասարդները ծաղիկներ զետեղեցին անմար կրակի շուրջ:

Տպել Տպել