- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Քաղաքական ուժերը սկսել են խորհրդակցությունները նախագահի ընտրության շուրջ

[1]Հունիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված երեք քաղաքական ուժերի՝ «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպումը:

Քաղաքական ուժերի պատասխանատուները քննարկել են Արցախի Հանրապետության Սահմանադրության դրույթներին համաձայն՝ Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության նախագահի առաջիկա ընտրության հարցը և պայմանավորվել շարունակել սույն օրակարգով քաղաքական խորհրդակցությունները՝ հնարավոր համագործակցության նպատակով:

aparaj.am