- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ստեղծվել է «Համահայկական տնտեսական համախմբում»

[1]Նախորդ շաբաթվա վերջին Փարիզում տեղի է ունեցել տարբեր երկրներից ժամանած հայ գործարարների հանդիպումը, որով սկիզբ դրվեց «Համահայկական տնտեսական համախմբում»-ին:

Նկատի առնելով աշխարհասփյուռ հայության տնտեսական եւ գործարար հնարավորությունները եւ այդ կարողականությունը համախմբելու եւ առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը` հանդիպման մասնակիցները որոշեցին ստեղծել հայ գործարար ցանց, որի կառավարումը կվստահվի արհեստավարժ ու մասնագիտական հիմունքներով գործող կառույցի։

«Համահայկական տնտեսական համախմբումի» (Panarmenian Economic Assembly) առաքելությունն է` ամրապնդել, խթանել եւ պաշտպանել հայ ազգի բազմակողմանի զարգացումը` ի մի բերելով հայ անհատական ֆինանսական եւ մասնագիտական կարողականությունը եւ աշխարհասփյուռ ներուժը՝ օգտագործելով ի նպաստ հայ մարդու, հայ ժողովորդի եւ հայրենիքի:

Ժողովը կազմել է հատուկ հանձնախումբ, որի պարտականությունն է Փարիզի հանդիպումից բխած գաղափարների եւ որդեգրած սկզբունքների հիման վրա պատրաստել «Համախմբումի» ուղեգիծն ու գործելաոճը, ինչպես նաեւ առաջիկա ամիսներին կազմաակերպել «Համահայկական տնտեսական համախմբումի» առաջին համաժողովը։