Հրայր Մարուխյան՝ հաղթանակած հեռացման չփակված սպին

Այսօր մեր նորանկախ երկրի գրեթե 30-ամյա պատմության ցավալի օրերից մեկի քառորդդարյա տարելիցն է։

1992թ-ի հունիսի 29-ին՝ երեկոյան ժամը 8-ին, Հայաստանի պետական հեռուստատեսությամբ ելույթ է ունենում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա բազում մեղադրանքներ է ներկայացնում Հայ Յեղափոխական Դաշնակցությանը եւ այդ օրերին Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին:

Նույն օրը նախագահը կարգադրություն է ստորագրում, որով Հրայր Մարուխյանը 48 ժամում պետք է լքեր երկիրը:

Հուլիսի 1-ին Երեւանում պետք է բացվեր Դաշնակցության 25-րդ ընդհանուր ժողովը, սակայն ժողովը սկսվում է նախագահի ելույթից անմիջապես հետո՝ գիշերը:

1992-ի հուլիսի 1-ին Հրայր Մարուխյանը հեռանում է Հայաստանից:

Ներքաղաքական պայքարում սկիզբ դրվեց պառակտումի եւ առավել արմատավորվեց միջկուսակցական ատելությունը։ Նման դրսեւորումներ հետագայում եւս հայությունը ականատես եղավ։

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkirmedia.am

Տպել Տպել