- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ջրառի մասին որոշումը չի կարող ճեղք մտցնել կոալիցիայի միջև

[1]Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել Սևանից հավելյալ 100 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելուն, միայն ցանկացել է, որ հավելյալ ջրառը արդարացված լինի, լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Վերջինս ընդգծեց, որ այստեղ խնդիրը օրենքի բացն է, որտեղ հստակ սահմանված չէ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի ջրառը:

«Ցավոք, լիարժեք կարգավորում չունենք: Օրենսդրական վերանայումների ընթացքում այդպիսի հարցեր էլ պիտի կարգավորենք: Ես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներին եմ դիմել, որպեսզի նրանց էլ ներգրավենք այսպիսի քնարկման մեջ», – ընդգծեց նախարարը:

Վերջինս նշեց, որ տարեկան 170 մլն մետր խորանարդի փոխարեն 270 մլն դարձնելու որոշումը վերապահված է կառավարությանը, մինչեռ Մինասյանը կոչ արեց չշահարկել հարցը, թե նախարարությունը դեմ էր այս նախագծին, ուստի սա ճեղք է մտցնելու ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև:

«Այդ որոշումը ճիշտ չէ որակել որպես ճեղք կառավարության անդամների կամ կոալիցիայի միջև: Որոշ անձինք այդպես են փորձում մեկնաբանել, բայց իրականում շատ ավելի լավ է, որ քննարկումներ են տեղի ունենում, արդյունավետ տեսակետների բախման արդյունքում կարող է որոշում կայացվել», – ասաց Մինասյանը:

aysor.am