- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում

[1]ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբի կազմում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հանդիպեց ՀՅԴ Արցախի ԿԿ և ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ:

Աղվան Վարդանյանը ներկայացրեց այցի նպատակը, տեղեկացրեց Արցախի պաշտոնական շրջանակների հետ տեղի ունեցած հանդիպումների մասին:

Քննարկվեցին ՀՀ և Արցախի ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, շոշափվեցին նաև ԱՀ նախագահի առաջիկա ընտրությանը և ՀՀ կառավարության կազմում ՀՅԴ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

aparaj.am