- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ Առաջարկությունները 2013 թվականի պետական բյուջեի նախագծի և վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ

[1]
Երկու շաբաթ շարունակ խորհրադարանում քննարկվեց 2013 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը։ Հնչեցին տարբեր գնահատականներ, իսկ այսօր եզրափակիչ ելույթների հերթն էր։ Օրենքի նախագծին գնահատական են տվել ինչպես խորհրդարանական խմբակցությունները, այնպես էլ վարչապետը։

Խորհրդարանի 3 ընդդիմադիր ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը», ինչպես նաեւ իրեն այլընտրանք համարող «Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկեն 2013 թվականի բյուջեի նախագծին։

Այս մասին խորհրդարանական 4 ուժերը հայտարարեցին այսօր տեղի ունեցած բյուջեի քննարկումների ժամանակ՝ սուր քննադատության ենթարկելով Կառավարության ներկայացրած ֆինանսական փաստաթուղթը։

Դաշնակցությունը ներկայացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանն քննադատեց 2013-ի բյուջեն, ընդգծելով, որ ֆինանսական այդ փաստաթուղթը լուծում չի տալիս երկրում գոյություն ունեցող մարտահրավերներին․ գործազրկությանը, արտագաղթին, արդարադատության համակարգի վիճակի բարելավմանը։

Միաժամանակ` ընդդիմությունն իր քննադատությունը համեմել է հստակ առաջարկություններով։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ, օգտակար քննարկումների համար՝ հայտարարելով, որ ավելի քան 60 առաջարկ են ստացել։

Ստորեւ՝ ՀՅԴ-ի առաջարկությունները.

1. Երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով անհրաժեշտ է արագընթաց կարգով, հասարակական և քաղաքական ուժերի մասնակցությամբ և կարող ուժերի ներգրավմամբ մշակել երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման նոր ռազամավարություն,

2. Անհրաժեշտ է դադարեցնել երկրի բյուջեն, որպես նպատակ դիտելու քաղաքականությունը: Բյուջեները պետք է մշակվեն առնվազն եռամյա ծրագրային հենքի վրա` այն դիտելով որպես հանրապետության միջին ժամկետ և երկարաժամկետ կայուն զարգացման ուղենիշեր ապահովող միջոց:

3. Սոցիալ-տնտեսական զարգացման ուղենիշային թիրախները, մասնավորապես, պետք է լինեն զբաղվածության մակարդակը առնվազը 65%-ի հասցնելը, ներդրումների կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 35%-ի հասցնելը, բյուջետային եկամուտների դիվերսիֆիկացումը և պետական բյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը հեռանկարում առնվազն 35%-ի հասցնելը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առնվազը 25%-ի, ուղղակի հարկերի տեսակարար կշիռը հարկային մուտքերի առնվազն 50%-ի հասցնելը:

4. ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1031,6 մլրդ. դրամի ընդհանուր եկամուտ: Առաջարկում ենք նախատեսված եկամուտները ավելացնել 50,0 մլրդ. դրամով (հիմնավորումը գրավոր ներկայացվել է կառավարությանը), և ուղղել հետևյալ միջոցառումների իրականացմանը`