- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Դավիթ Իշխանյանը ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին

[1]ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նախօրեին ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, խոսել արտաքին քաղաքական դաշտում ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին: Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են մասնավորապես սահմանային լարվածության, բնակչության զբաղվածության, տնտեսական նոր ծրագրերի եւ նրանց արդյունավետության մասին: [2]

Հիշեցնենք, որ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները արդեն չորրորդ տարին է Արցախում կազմակերպում են ամառային պատանեկան ճամբարներ Ստեփանակերտի ավելի քան 150 պատանիների համար:

aparaj.am