- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԱՄՆ Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

[1]ԱՄՆ Այովա նահանգի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը քիչ առաջ հռչակագիր է ստորագրել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը:

Նշվում է, որ այսպիսով Այովան դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված հռչակագիրը, որով 2017 թվականի հոկտեմբերը ճանաչվում է «Հայոց իրազեկման ամիս»:

[2]

«1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության ընթացքում միլիոն հայ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ են սպանվել հայոց հողում, ինչպես նաև մեկ միլիոն հույներ և ասորիներեն կոտորվել Օսմանյան կայսրության նախաձեռնած ցեղասպանական գործողությունների շրջանակներում: Զոհեր, որոնք դեռևս արդարարության են ծարավ:

Մենք պարտավոր ենք դատապարտել պատմական այն բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել անցյալում, ինչպես Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, «Իսլամական պետության» գործողություններն Իրաքում, Դարֆուրում և քրիստոնյաների ու այլ կրոնների ու մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այդպիսով, 2017-ի հոկտեմբերը հռչակվում է «հայոց իրազեկության ամիս», -ասվում է հռչակագրում, որն ընթերցել է նահանգապետը: