- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սփյուռքում սպասողական վիճակ է, թե ով 2018-ին կդառնա ՀՀ վարչապետ

[1]

Կարօ Արմենեան

Հայկական կողմը պետք է միշտ պատերազմի հավանականությանը պատրաստ լինի: Այս մասին «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Կարո Արմենյանը:

Անդրադառնալով ստեղծվող Համահայկական խորհրդին Կարո Արմենյնաը նկատեց. «Համահայկական խորհուրդը անորոշ վիճակում է, սաղմնային գաղափար է և երկար ճանապարհ ունի անցնելու և վստահ չեմ, որ կյանքի կկոչվի, իսկ կյանքի կոչվելու դեպքում էլ «եթե»-ները շատ են»:

Հարցին, թե ինչպես են Սփյուռքում վերաբերում այն քննարկումներին, որ 2018-ին Սերժ Սարգսյանը հնարավոր է նշանակվի վարչապետի պաշտոնում, Արմենյանը հայտնեց, որ Սփյուռքում սպասողական վիճակ է, թե ով 2018-ին կդառնա ՀՀ վարչապետ. «Սերժ Սարգսյանը որպես նախագահ և ՀՀԿ առաջնորդ իր ձեռքում մեծ խաղաքարտ ունի: Միաժամանակ ՀՀ վարչապետը իր կարճ կառավարման շրջանում ևս կարևոր թեկնածու է»: