[1]Ես ասել եմ այն ինչ մեր աչքի առաջ տեղի է ունեցել, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտատարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: « Եթե ինչ-որ մեկն այսօր կարող է ինձ ապացուցել, որ մենք դատարկ ձեռքերով կարող ենք պատերազմ անել ուրեմն ես երևի ուրիշ մոլորակի վրա եմ ապրում: Ասել հանուն ասելու համար՝ լեզուն ոսկոր չունի»,- ասաց նա, ապա հավելեց, որ ՀՅԴ-ն քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է պատերազմի թեժ կետերում և տեսել է՝ ինչ է կատարվել:
Հիշեցնենք, որ օրերս Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ մենք քառօրյա պատերազմը դատարկ ձեռքերով չենք հաղթել և նշել էր, որ մենք ունենք անվտանգության երկու հիմնական բաղադրիչ՝ հարաբերություններ Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ը, ինչն էլ որոշ ԶԼՄ-ներ այլ կերպ էինք մեկնաբանել:
«Դա մեր աչքի առաջ տեղի է ունեցել, մենք գիտենք մեր ռեսուրսները որտեղ է, պետք չէ ամեն ինչ այպես դիտարկել: Եթե վաղը պատերազմ սկսեց մենք ի՞նչ զինամթերքով ու զենքով ենք այդ ամեն ինչը ապահովելու, այս բաների մասին մարդիկ պատկերացում ունեն թե՞ ոչ»,- հարցրեց նա:
Ըստ նրա՝ ասում է այն, ինչ այսօր գոյություն ունի: Նրա կարծիքով՝ այսօր չկա այլընտրանք մեր ռազմական անվտանգության առումով քան այն կա՝ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ կապված ռազմավարական անվտանգությունը: «Սա ակնհյատ է, պարզ բաներ կան որ երևում է, բայց մարդիկ չեն ուզում տեսնել: Թող ինձ ուրիշ այլընտրանք ասեն, որ եղել է ու մենք չենք օգտվել, ասեմ այո, իսկապես մենք կույր ենք եղել ու այդ ամեն ինչը չենք տեսել»,- հայտարարեց նա:
Նա նաև ընդգծեց, որ այս ամենով հանդերձ մենք չպետք է սահմանափակվենք այդ համագործակցությամբ, այլ պետք է կարողանանք մեր այլընտրանքները մեծացնել: ՛՛Մենք պետք է բացի Ռուսաստանից պետք է ունենանք այլ գործընկերներ, որոնց հետ կապված մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության և այլ բնույթի խնդիրներն ավելի լիարժեք լուծել՛,- ընդգծեց նա:
Նա շեշտեց, որ մենք ոչ թե Ռուսաստանին պետք է խնդրենք. «մեծ եղբայր մեզ օգնի, այլ մենք պետք է պահանջենք, որ Ռուսաստանն ինքը հարգի իր՝ մեզ հետ ձեռք բերված համաձայնությունները»:
Ըստ նրա՝ Լինելով միջնորդ կողմ, եթե Ռուսատանը մեր հակառակորդին X քանակի զենք է տալիս, մեզ պետք է տա X+Y քանակի, որովհետև Ադրբեջանը ուրիշ տեղերից էլ է զենք բերում և մենք պետք է կարողանանք այդ բալանսը ապահովել:
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք, հայտարարեց Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին՝ 2018 թվականին Ծառուկյան դաշինքի հնարավոր կոալիցիա կազմելուն:
«Մենք որևէ մեկի հետ հարաբերվելու տաբու չունենք։ Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք։ Մենք ունենք հնարավոր գործընկերներ, կարող ենք ունենալ նաև գաղափարական հակառակորդներ։ Եթե որևէ դաշտից մեր մոտեցումները պաշտպանողներ կլինեն, մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել», – ընդգծեց նա, ապա հիշեցրեց, որ վերջերս ՀՅԴ-ն հակակոռուպցիոն մարմնի ստեղծման շուրջ համակարծիք էր «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունների հետ։
Հարցին՝ նոր կոալիցիա կազմելու կարիք կա՞ և արդյոք կոալիցիայի շրջանակներում այլ ուժի աջակցության կարիք կա, նա պատասխանեց. «Մենք հիմա ամբողջ ժողովրդի աջակցության կարիքն ունենք»։
Արմեն Ռուստամյանն անդրադարձավ երեկ «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցներին: Լրագրողի դիտարկմանը՝ մենք կրիմինալի գագաթնակետին ենք հասել, նա արձագանքեց, որ այդպես չի կարծում, և որ ներկայումս այդ դեպքի հետ կապված քննություն է ընթանում, բայց դա չի վկայում համատարած կրիմինալի մասին:
Հարցին էլ՝ Վովա Գասպարյանի մեղքը արդյո՞ք կա, Ռուստամյանը պատասխանեց, որ ամեն մեկն էլ իր չափով պետք է մեղավորություն զգա:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե մարդիկ արդեն Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին են երազում, ինքը ի՞նչ է մտածում դրա մասին, ՀՅԴ պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին: Բավական է հիշել այն ժամանակ կատարված հայտնի սպանությունները, որպեսզի չերազել այդ ժամանակների վերադարձի մասին»:
Ըստ նրա՝ պետք է սկզբից ամեն ինչ ճիշտ իր տեղը դրվեր, որպեսզի մենք այս վիճակները չունենայինք: